Կանանց Իրավունքների Տուն Women’s Rights House
16.08.2024

Համայնքային զարգացման ենթադրամաշնորհների մրցույթ

Մեծ ուրախությամբ եկել ենք տեղեկացնելու, որ համայնքային զարգացման ենթադրամաշնորհների մրցույթի հայտը բաց է։

Հաճախ տրվող հարցեր․

Ի՞նչ ծրագրեր կարող եք ներկայացնել։

– Պարտադիր է ներկայացնել համայնքային զարգացմանն ուղղված ծրագրային գաղափարներ։ Բիզնես գաղափարներն այս ծրագրով չեն դիտարկվի։

Ովքե՞ր կարող են դիմել։

– Ենթադրամաշնորհի մրցույթին կարող են դիմել բացառապես այն անձինք, ովքեր մասնակցել են «Կանանց մասնակցությունը քաղաքական և քաղաքացիական կյանքում» երրորդ տարվա ծրագրային փուլերին։

Ինչպե՞ս կարող են դիմել։

– Կարող են դիմել որպես անհատ կամ որպես խումբ: Մեկ խումբը կարող է մեկից ավել հայտեր ներկայացնել։ 

Ո՞րքան է կազմում առավելագույն գումարը։

– Նախատեսվում է տրամադրել ընդհանուր 9000 դոլար 5 համայնքային ծրագրերի իրականացման համար, որից յուրաքանչյուր անհատ/խումբ կստանա առավելագույնը մինչև 1800 դոլարին համարժեք դրամ։

Մանրամասներին ծանոթանալու համար կարող եք սեղմել այստեղ։

Դիմելու համար անհրաժեշտ է ներբեռնել կից տրված հայտը, լրացնել այն և ուղարկել  womensrightshouse@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին։

Դիմելու վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 10։

Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) աջակցությամբ։

Իսկ դուք մեր գործունեությանն աջակցելու համար կարող եք նվիրաբերություն կատարել այստեղ։