Կանանց Իրավունքների Տուն Women’s Rights House
12.11.2023

«Շիրակի մարզում կանանց քաղաքական մասնակցության բարձրացում՝ փոդքաստների, երիտասարդական ճամբարի, ֆիլմերի մրցույթի և հանրային ֆորումի միջոցով» ծրագիր

Եկել ենք ձեզ պատմելու մեր ծրագրերից մյուսի մասին։

«Շիրակի մարզում կանանց քաղաքական մասնակցության բարձրացում՝ փոդքաստների, երիտասարդական ճամբարի, ֆիլմերի մրցույթի և հանրային ֆորումի միջոցով» ծրագրի շրջանակներում իրականացրել ենք մի շարք գործողություններ․

Օգոստոս ամսին իրականացրել ենք երկօրյա երիտասարդական ճամբար, որին մասնակցել են Շիրակի մարզից 25 կանայք և աղջիկներ։ Ճամբարի ընթացքում հանդիպումներ ենք ունեցել կին քաղաքական գործիչների հետ, ովքեր խոսել են կանանց քաղաքական մասնակցության, մարդու իրավունքների, համայնքում կնոջ դերի և այլ հարակից թեմաների մասին։Ճամբարի մասին հրապարակումները կարող եք տեսնել այստեղ`

Օր 1

Օր 2

Հրապարակել ենք 6 փոդքաստներ կին ակտիվիստների և քաղաքական գործիչների մասնակցությամբ՝ կանանց քաղաքական մասնակցության, առաջնորդության, համայնքային զարգացման, գենդերային քվոտայի, ֆեմինիզմի և այլ թեմաների վերաբերյալ։Փոդքաստները կարող եք լսել այստեղ:

Հայտարարել ենք կարճամետրաժ ֆիլմերի ստեղծման մրցույթ 18-35 տարեկան կանանց և աղջիկների համար։

Առաջիկայում նախատեսում ենք իրականացնել միջոցառում, որի ընթացքում կցուցադրվեն 3 ընտրված ֆիլմերը և կինոփառատոնի ասպարեզից, ինֆլյուենսերների և այլ շահագրգիռ անձանց կողմից կանցկացվի քննարկում։ Ֆիլմերի քննարկումից հետո արդեն կլինի նաև գինու շուրջ ծանոթացում և ցանցերի ընդլայնում։Եվ վերջում նախատեսվում է իրականացնել ծրագրի փակման միջոցառում` ֆորում, որի ընթացքում կներկայացվեն ծրագրի ընթացքում իրականացված գործողություններն ու կամփոփվեն արդյունքները։

Սպասեք հետագա մանրամասներին շուտով։

*Ծրագիրն իրականցվում է Տեղական Նախաձեռնությունների Կանադական Հիմնադրամի աջակցությամբ։

12.11.2023

Թերապիաներ Արցախից տեղահանված անձանց համար

Նոյեմբեր ամսին անցկացնելու ենք մի շարք թերապիաներ Արցախից բռնի տեղահանված անձանց համար։

Մանդալաթերապիա
-Նոյեմբերի 15-ին, ժամը՝ 11։00-14։00-ն
-Նոյեմբերի 17-ին, ժամը՝ 14:30-17:30-ն

Կավաթերապիա
-Նոյեմբերի 17-ին, ժամը՝ 11։00-14։00-ն
-Նոյեմբերի 28-ին, ժամը՝ 11։00-14։00-ն

Ակվատիպիա
-Նոյեմբերի 22-ին, ժամը՝ 11։00-14։00-ն
-Նոյեմբերի 22-ին, ժամը՝ 14:30-17:30-ն

Նկարչաթերապիա
-Նոյեմբերի 16-ին և 21-ին, ժամը՝ 11։00-12։00-ն

Վայր՝ Կանանց իրավունքների տան գրասենյակում` ք․ Գյումրի, Անկախության հրապարակ, 9ա։
Մասնակցելու համար կարող եք զանգահարել 077 570 870 հեռախոսահամարին։
Հոգ տարեք ձեր մասին և կարևորեք հոգեկան առողջությունը