Երկօրյա ճամբար Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար
Եվրոպական միության աջակցությամբ իրականցվող «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում կայացավ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց հետ երկար սպասված ճամբարը։ Ճամբարի նպատակն էր բարձրացնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց իրազեկվածությունը իրենց իրավունքների, պաշտպանության մեխանիզմների և հասանելի աջակցության վերաբերյալ։ Ճամբարին մասնակցեցին 20 կանայք և աղջիկներ։
Առաջին օրը մեկնարկեցինք ճամբարի ֆասիլիտատոր Լաուրա Սիմոնյանի կողմից ծանոթացման խաղով ու ակնկալիքների հավաքագրմամբ։
Այնուհետև, կազմակերպության նախագահ Կարինե Դավթյանը ներկայացրեց կառույցի կողմից տրամադրվող ծառայությունները, ներկայացրեց արցախցիներին տրամադրված աջակցությունն ու արդյունքնեիը։
Որից հետո, դասընթացավար Անի Կոջյանն անդրադարձավ բռնության տեսակներին և պաշտպանական մեխանիզմներին։ Օրն ամփոփեց Սիրան Հովհաննիսյանը, ով ներկայացրեց հավասարության և հակախտրականության թեմաները՝ օգնելով մասնակիցներին հասկանալ հավասարությունը, բացահայտել խտրականությունը և ձևավորել աջակցող արձագանքներ։
«Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի և Քըմիթ Գլոբըլ կազմակերպության կողմից։ Ծրագիրն ուղղված է Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցմանն ու հզորացմանը՝ նրանց իրավունքների մասին գիտելիքի և իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև ծառայությունների և հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվության հասանելիության ապահովման միջոցով։
Մեր գործունեությանը աջակցելու համար կարող եք նվիրաբերություն կատարել այստեղ։
