Մոմավառություն՝ նվիրված ընտանեկան բռնության հետևանքով սպանված կանանց հիշատակին
Հոկտեմբերի 1-ին Գյումրու Վ․ Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դիմաց անցկացվեց մոմավառություն՝ նվիրված ընտանեկան բռնության հետևանքով սպանված կանանց հիշատակին։
Մոմավառությունը ևս մեկ անգամ ընդգծեց մեր ձգտումը ստեղծելու բռնությունից զերծ միջավայր։ Այն դարձավ միասնականության և համերաշխության խորհրդանիշ:
Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր միացան և իրենց աջակցությունը հայտնեցին։
Միասին կերտենք ապագա, որտեղ բռնությունը տեղ չունի։
«Շանթ» հեռուստաընկերության անդրադարձը՝ այստեղ։
«Ցայգ» հեռուստաընկերության անդրադարձը՝ այստեղ։
Իսկ դուք մեր գործունեությանն աջակցելու համար կարող եք նվիրաբերություն կատարել այստեղ։




