Կանանց Իրավունքների Տուն Women’s Rights House
31.10.2022

Թերապիա փոքրահասակների հետ

Կազմակերպության հոգեբան Սերինե Մարտիրոսյանը անցկացրեց ուշադրության զարգացմանն ուղղված թերապիան, որին մասնակցեցին 3-6 տարեկան երեխաները։

Թերապիայի ընթացքում երեխաները տարբեր խաղերի միջոցով փորձեցին իրենց ուշադրությունը կենտրոնացնել տվյալ իրավիճակի վրա, զարգացնել արագ կողմնորոշվելու հմտությունները։ Թերապիան նպաստեց հասակակիցների հետ ազատ շփման և համագործակցության մթնոլորտի ձևավորմանը։