Կանանց Իրավունքների Տուն Women’s Rights House
31.07.2022

Կանանց իրավունքների տունն իրականացրել է Երկամսյա վերաորակավորման ծրագրի վերջին բիզնես դասընթացը

Երկամսյա վերաորակավորման ծրագրի շրջանակում իրականացրել ենք վերջին բիզնես դասընթացը։

Դասընթացավար Արամ Հարությունյանն այս անգամ ներկայացրել է բիզնես կառավարում թեման, խոսել կառավարման մոդելների, կառավարչի պարտականությունների և դերի կարևորության մասին:

Ծրագրի մասնակիցներն ակտիվ քննարկեցին նաև իրենց բիզնես գաղափարները և դրանց իրականացման հեռանկարները։

* Դասընթացն իրականացվում է «ՋԻԷՅՋԷՄ-ԱՐՄԵՆԻԱ» զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ: