Աշխատանքային այց Մոլդովա՝ մարդու իրավունքների պաշտպանության և համագործակցության շրջանակում
Մայիս ամսին Կանանց իրավունքների տան հիմնադիր Կարինե Դավթյանը Մոլդովայում մասնակցեց համագործակցության և փորձի փոխանակման հանդիպմանը, որտեղ ներկա էին Հայաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց կազմակերպությունների գործունեությունն ու փորձը, քննարկել համագործակցության հնարավորություններն ու տարբեր երկրների փորձը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։
Միջոցառումը լավ հնարավորություն էր նոր մասնագիտական կապեր ստեղծելու, փորձի փոխանակման և ապագա համագործակցության հիմքեր ձևավորելու համար։
Մեր գործունեությանը աջակցելու համար կարող եք նվիրաբերություն կատարել այստեղ։

