Աշխատանքային իրավունքների պաշտպանության ծրագրեր
Կանանց իրավունքների տունը պարբերաբար իրականացնում է աշխատանքային իրավունքների վերաբերյալ իրազեկող դասընթացներ, որոնց ընթացքում շոշափվում են աշխատանքային իրավունքների, խտրականության, աշխատանքային պայմանագրի, պաշտպանական մեխանիզմների թեմաները, ինչպես նաև անցկացվում են գրագետ ինքնակենսագրական կազմելու և աշխատանքային հարցազրույցի ներկայանալու հմտությունների զարգացման, էլեկտրոնային հասցե ստեղծելու, օգտվելու և մեդիա գրագիտության վերաբերյալ դասընթացներ։
Կազմակերպությունը տրամադրում է նաև անվճար իրավաբանական խորհրդատվություն՝ աշխատանքային իրավունքների ոտնահարումների ու խախտումների առնչված կանանց:
Թվեր.
- 2020-2021թթ. ընթացքում 103 անձանց տրամադրվել է աշխատանքային իրավախախտումների վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն:
- 2020-2021թթ. ընթացքում կազմակերպությունը 36 կանանց և աղջիկների աջակցել է աշխատանք տրամադրելու հարցում, որից 19-ի համար կազմվել են մրցունակ ինքնակենսագրականներ:
- 2020-2021թթ. ընթացքում 64 կանայք և աղջիկներ կազմակերպության կողմից իրականցված տնտեսական հզորացման ծրագրերի, ինչպես նաև ինքնակենսագրական կազմելու, աշխատանք փնտրելու հարցերով տրամադրված աջակցությունների և ուղղորդումների շնորհիվ ձեռք են բերել ձբաղվածություն և ֆինանսական կայունություն։