Կանանց իրավունքների տունը տրամադրում է անվճար սոցիալական, հոգեբանական և իրավաբանական խորհրդատվություն՝ ընտանեկան/սեռական բռնության ենթարկված կանանց և աղջիկներին:
Ինչպես նաև, տրամադրում է անցումային ապաստարան բռնության ենթարկված և կյանքի բարձր ռիսկայնության գոտում գտնվող անձանց՝ տրամադրելով գրպանի և հիգիենայի պարագաների գնման գումար։
Սոցիալական խորհրդատվությունն իր մեջ ներառում է շահառուի կարիքների և ռիսկի խորքային գնահատումը, անվտանգության պլանի կազմումը՝ բռնության դեպքերում, աշխատանքի տեղավորման և ինքնակենսագրական կազմելու վերաբերյալ խորհրդատվության տրամարդումը, ուղղորդումներ կատարելը՝ ըստ անհրաժեշտության, այլ անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը՝ ըստ շահառուի կարիքի։
Սոցիալական աշխատողն օգնում է շահառուին իր իսկ մասնակցությամբ լուծել իր կյանքում հանդիպած խնդիրները, որոնք խոչընդոտում եմ բարեկեցիկ կյանքով ապրելուն, զարգացնել կյանքի դժվարությունների հաղթահարման, որոշումներ կայացնելու հմտությունները։
Հոգեբանական խորհրդատվությունն իր մեջ ներառում է հոգեբանի հետ հանդիպումները շահառուի կողմից ներկայացված խնդրի շուրջ, թերապիաների կազմակերպում՝ կանանց, աղջիկների և երեխաների հետ, ուղղորդումներ կատարելը այն մասնագետին, ով տրամադրում է շահառուի կարիքներին և խնդրին համապատասխան ծառայություն։
Հոգեբանական խորհրդատվության նպատակն է՝ նպաստել այցելուի վարքի փոփոխությանը, որպեսզի այցելուն կարողանա ապրել ավելի արդյունավետ, ունենա կյանքից բավարարվածության զգացում, միջանձնային հարաբերություններ կառուցելու և պահպանելու հմտությունների ձևավորում և զարգացում։
Իրավաբանական խորհրդատվությունն իր մեջ ներառում է ընտանեկան բռնության, աշխատանքային իրավունքների, խտրականության և կանանց իրավունքների խախտումների վերաբերյալ իրավական կարգավորումների ներկայացում և իրավաբանական խորհրդատվության տրամադրում շահառուին հասանելի ձևով, ինչպես աշխատանքային իրավունքների խախտման, այնպես էլ ընտանեկան բռնության դեպքերում երեխայի խնամակալության, ամուսնալուծության, ալիմենտի և այլ հարակից հարցերով հայցադիմումների կազմում, դատարանում ներկայացուցչության ապահովում։
Իրավաբանական աջակցության շնորհիվ անձը կարողանում է հասնել խախտված իրավունքների վերականգնմանն ու արդարությանը, ունենալ հավասար հնարավորություններ, իրացնել ի ծնե ունեցած իրավունքները և ապրել արժանապատիվ կյանքով։