Կանանց և աղջիկների վերարտադրողական առողջությանն ուղղված ծրագրեր

Կանանց իրավունքների տունը պարբերաբար իրականացնում է իրազեկող դասընթացներ վերարտադրողական առողջության և իրավունքի, դեռահասության շրջանում ինքնախնամքի դրսևորումների, դեռահասների ֆիզիոլոգիական փոփոխությունների, դաշտանային ցիկլի, տևողության, փուլերի և հիգիենայի, ներանձնային և միջանձնային կոնֆլիկտների հաղթահարման, առողջ հարաբերությունների ձևավորման, սեփական ԵՍ-ի արժևորման և այլ հարակից թեմաներով: 

Թիրախային խումբը ներառում է դեռահաս աղջիկներին, դեռահաս երեխաներ ունեցող ծնողներին և վերջիններիս հետ աշխատող ուսուցիչներին: