Իրավաբանի օգնականի հաստիք
«Կանանց իրավունքների տուն» կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում իրավաբանի օգնականի
Պաշտոնը՝ իրավաբանի օգնական
Աշխատվարձի չափը՝ 93.289 ՀՀ դրամ` ներառյալ հարկերը (առանց հարկերի` 68.000 ՀՀ դրամ)
Աշխատանքի տևողությունը 3 ամիս, կախված արդյունքներից նաև երկարաձգման հնարավորությամբ
Աշխատաժամեր՝ 10:00-17:00
Վայրը՝ ք. Գյումրի
Ակնկալվող անելիքներն աշխատանքի ընթացքում՝
- Տրամադրել իրավաբանական անվճար խորհրդատվություն,
- Կազմել պայմանագրեր և համաձայնագրեր, դիմումներ, զեկույցներ, հայցադիմումներ և այլ իրավական փաստաթղթեր,
- Անհրաժեշտության դեպքում նաև ներկայացնել շահառուների իրավունքները պետական, իրավապահ մարմիններում,
- Կատարել իրավական հետազոտություններ ոլորտի իրավական հարցերի շուրջ:
- Իրականացնել կազմակերպությանը ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրություն և տրամադրել իրավաբանական կարծիքներ և եզրակացություններ դրանց վերաբերյալ,
- Ապահովել կազմակերպության շահառուների պաշտպանությունն ապահովելով ներկայացուցչությունն անհրաժեշտ պետական բոլոր մարմիններում և ատյաններում,
- Կատարել այլ աշխատանքներ իր պարտականությունների շրջանակներում՝ ըստ Գործատուի հանձնարարության։
Նվազագույն պահանջներն են՝
- ստեղծագործական մտածողություն և նախաձեռնողականություն,
- Սովորելու պատրաստակամություն և բարձր պատասխանատվության զգացում,
- հաղորդակցության և կազմակերպչական հմտություններ,
- գենդերային զգայունություն՝ շահառուների հետ աշխատելու համար, ինչպես նաև ինքնակրթվելու և նոր հմտություններ ձեռքբերելու մեծ ցանկություն,
- թիմում և անկախ աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն,
- մարդու իրավունքների, արժանապատվության և հավասարության գաղափարների հանդեպ հարգանք, նշված արժեքների ապահովման և ջատագովության ոլորտում աշխատելու ցանկություն և պատրաստակամություն,
- կազմակերպության տեսլականն ու արժեքները կիսելու պատրաստակամություն,
- պատասխանատվություն և ժամկետների պահպանման կարողություն:
Իրավաբանի օգնականի պահանջներ
- Իրավաբանական բարձրագույն կրթություն (միայն կարող են դիմել այն անձինք, ում ուսման ավարտից հետո 5 տարին չի լրացել)
- Մասնագիտական ոլորտում փորձի առկայության բացակայություն
- Հետազոտական աշխատանք, վերլուծություններ կատարելու փորձ
- Համակարգչային հմտությունների տիրապետում՝ MS Office, Internet, E-mail
- Հայերենի վարժ իմացություն, անգլերենի և ռուսերենի իմացությունը ցանկալի է
- Իրավական տերմինաբանության տիրապետում
- Պատասխանատվության և կարգապահության զգացում, ճշտապահություն, հաղորդակցման հմտություններ
- Թիմային աշխատանքի, սեղմ ժամկետներում աշխատելու ունա•կություն
- Խոցելի խմբերի հետ աշխատելու ցանկություն և գենդերային զգայունություն
- Հանրային խոսքի հմտություն:
Դիմելու ընթացակարգը
Տվյալ թափուր հաստիքին կարող են դիմել միայն Գյումրի համայնքում բնակվող և վերը նշված կետերին համապատասխանող անձինք:
Դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտադիմումը մինչև 2022թ.-ի հունվարի 31-ը ներառյալ: