Կանանց իրավունքների տունը, որպես Խնամքի հաստատությունների դիտորդական խումբ/Monitoring Group of Care Houses -ի անդամ, կիսվում է Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն 2023թ. մարտի 29-ի այցի վերաբերյալ հրատապ զեկույցը։
Զեկույցում ներկայացված են երեխաների, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ ֆիզիկական և սեռական հնարավոր բռնությունների, վատ վերաբերմունքի, խտրականության, երեխաների շրջանում վատ սովորությունների, ինքնավնասումների, ինքնասպանության փորձերի կամ ցանկության մասին իմանալու դեպքում ոչ բավարար արձագանքման, աղջիկների վերարտադրողական իրավունքի և այլ իրավունքների խախտումների վերաբերյալ մի շարք տեղեկություններ։
Զեկույցի ամբողջական տարբերակը (ներառյալ մեթոդաբանությունը, հիմնական դիտարկումները, հրատապ առաջարկությունները և դրանց վերաբերյալ մեկնաբանությունները) տեսնելու համար, կարող եք անցնել հղումով՝ https://bit.ly/3nXcFs1

Վերոնշված զեկույցում առկա խնդիրների վերաբերյալ քննարկումը կարող եք տեսնել հետևյալ հղումով՝ https://www.facebook.com/mediacenterarmenia/videos/101144362961843

Branding
Mockups