Նոր մասնագիտությունների ձեռք բերման դասընթացներ
Կանանց իրավունքների տունը 2017թ.-ից առ այսօր մատուցել է ծառայություններ 3178 շահառուի, որից
• 311՝ իրավաբանական խորհրդատվություն
• 478՝ հոգեբանական խորհրդատվություն, թերապիաներ, դասընթացներ
• 2293՝ սոցիալական խորհրդատվություն, որից 154-ը՝ աշխատանք փնտրելու և գրագետ ինքնակենսագրական կազմելու հարցով խոհրդատվություն։
2017թ.-ից սկսած ժ իրականացրել ենք տնտեսական հզորացման մի շարք ծրագրեր, որոնց շնորհիվ 178 կանայք և աղջիկներ մասնակցել են տնտեսական հզորացման և բիզնես հմտությունների զարգացման դասընթացներին, որից
• 122-ը ձեռք են բերել նոր մասնագիտություններ՝ գրաֆիկ դիզայն, վարսահարդարում, մատնահարդարում, խոհարարություն և հրուշակագործություն ոլորտներում
• 42-ը կարիքի հիման վրա ստացել են մասնագիտական գործիքներ
• 13-ը ֆինանսավորվել են մինչև 700․000 դրամի չափով և սկսել են իրենց բիզնես ստարտափերը։
Ուրախ ենք փաստել, որ այժմ 81 կանայք և աղջիկներ տնտեսական հզորացման ծրագրերի և աշխատանք փնտրելու, ինքնակենսագրականներ կազմելու հարցով տրամադրվող խորհրդատվությունների շնորհիվ ձեռք են բերել աշխատանք և հասել են որոշակի ֆինանսական անկախության։
Հզորացման ծրագրերի հիմնական նպատակն է խթանել կանանց և աղջիկների տնտեսական հզորացումը՝ հնարավորություն տալով սովորել նոր մասնագիտություններ, հիմնել սեփական բիզնես ստարտափերը, ինչպես նաև նպաստել աշխատաշուկայում կանանց ներգրավվածությանն ու ֆինանսական անկախության ձեռքբերմանը:
Նոր մասնագիտությունների բաժիններն են՝
1. Վարսահարդարում
2. Մատնահարդարում
3. Խոհարարություն
4. Հրուշակագործություն
5. Գրաֆիկ դիզայն:
Բացի այդ, ԿՈՎԻԴ-19-ի հետևանքով աշխատանքը կորցրած և սոցիալապես բարդ իրավիճակում հայտնված Շիրակի մարզի 30 կանայք և աղջիկներ հնարավորություն են ունեցել մասնակցել բիզնես հմտութունների զարգացման դասընթացներին, որից մրցունակ բիզնես ծրագրեր ներկայացրած 13 կանայք կազմակաերպության կողմից ֆինանսավորվել են միչև 700,000 դրամի չափով՝ սեփական փոքր բիզնես ստարտափերը ստեղծելու և ֆինանսական որոշակի կայունություն ունենալու նպատակով: