Կանանց իրավունքների տունը պարբերաբար իրականացնում է ոչ ֆորմալ դասընթացներ՝ կանանց իրավունքների, ընտանեկան բռնության, աշխատանքային իրավունքների, կանանց քաղաքական մասնակցության, ընտրական իրավունքի, վերարտադրողական առողջության և իրավունքի, պաշտպանական մեխանիզմների և հարակից թեմաների մասին, որոնք խթանում են հասարակությունում իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ու կարողությունների ու հմտությունների զարգացմանը:
Կազմակերպությունը պարբերաբար իրականացնում է անգլերենի գրավոր ու բանավոր ուսուցում 16 տարեկանից բարձր տարիքում գտնվող անձանց հետ, որոնք գտնվում են սկսնակ, միջին և բարձր մակարդակներում:
Նաև, մեծերի և փոքրերի հետ իրականացվում են հոգեբանական թերապիաներ, ինչպիսիք են՝ կավաթերապիա, արտթերապիա, մանդալաթերապիա, կենդանաթերապիա, նկարչաթերապիա և այլն:
Բացի վերոնշյալից, պարբերաբար կազմակերպվում է փորձի փոխանակման հանդիպումներ պետական և տեղական կառույցների ներկայացուցիչների և կազմակերպության շահառուների հետ: