Աշխատանքային իրավունքների պաշտպանության ծրագրեր

Կանանց իրավունքների տունը պարբերաբար իրականացնում է աշխատանքային իրավունքների վերաբերյալ իրազեկող

Կանանց իրավունքների տունն աշխատանքային իրավունքների պաշտպանությանն ուղղված ծրագրերի շրջանակներում տրամադրում է անվճար իրավաբանական խորհրդատվություն՝ աշխատանքային իրավունքների ոտնահարումների ու խախտումների առնչված կանանց ու աղջիկներին, ինչպես նաև սոցիալական խորհրդատվություն՝ աշխատանք փնտրելու, մրցունակ ինքնակենսագրական կազմելու և աշխատանքային հարցազրույցի հմտությունների հարցերով։ 

Բացի այդ, պարբերաբար իրականացվում են աշխատանքային իրավունքների և օրենսադրական կարգավորումների և պաշտպանական մեխանիզմների վերաբերյալ իրազեկումներ Հայաստանի ողջ տարածքում։

2017 թվականից մինչև 2023 թվականի հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում տրամադրել են հետևյալ ծառայությունները․

  • աշխատանքային իրավունքների վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն՝ 122 անձ
  • աշխատանք փնտրելու  և մրցունակ ինքնասագրական կազմելու հարցով խորհրդատվություններ՝ 215 անձ

Նույն ժամանակահատվածում  իրականացված դասընթացներն են․

  • «Աշխատանքային իրավունքներ» թեմայով դասընթացներ՝ 309 մասնակից
  • «Աշխատանքի դիմելու հմտություններ» թեմայով դասընթաց՝ 109 մասնակից։