Կանանց իրավունքների տունը տրամադրում է անվճար սոցիալական, հոգեբանական և իրավաբանական խորհրդատվություն՝ ընտանեկան/սեռական բռնության ենթարկված կանանց և աղջիկներին:

Սոցիալական խորհրդատվությունն իր մեջ ներառում է շահառուի կարիքների խորքային գնահատումը, անվտանգության պլանի կազմումը՝ բռնության դեպքերում, աշխատանքի տեղավորման և ինքնակենսագրական կազմելու վերաբերյալ խորհրդատվության տրամարդում, ուղղորդումներ կատարելը՝ ըստ անհրաժեշտության, այլ անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը՝ ըստ շահառուի կարիքի։

Սոցիալական աշխատողն օգնում է շահառուին իր իսկ մասնակցությամբ լուծել իր կյանքում հանդիպած խնդիրները, որոնք խոչընդոտում եմ բարեկեցիկ կյանքով ապրելուն, զարգացնել կյանքի դժվարությունների հաղթահարման, որոշումներ կայացնելու հմտությունները։

Հոգեբանական խորհրդատվությունն իր մեջ ներառում է հոգեբանի հետ հանդիպումները շահառուի կողմից ներկայացված խնդրի շուրջ, թերապիաների կազմակերպում՝ կանանց, աղջիկների և երեխաների հետ, ուղղորդումներ կատարելը այն մասնագետին, ով տրամադրում է շահառուի կարիքներին  և խնդիրն համապատասխան ծառայություն։

Հոգեբանական խորհրդատվության նպատակն է՝ նպաստել այցելուի վարքի փոփոխությանը, որպեսզի այցելուն կարողանա ապրել ավելի արդյունավետ, ունենա կյանքից բավարարվածության զգացում, միջանձնային հարաբերություններ կառուցելու և պահպանելու հմտությունների ձևավորում և զարգացում։

Իրավաբանական խորհրդատվությունն իր մեջ ներառում է ընտանեկան բռնության, աշխատանքային իրավունքների, խտրականության և կանանց իրավունքների խախտումների վերաբերյալ իրավական կարգավորումների ներկայացում և իրավաբանական խորհրդատվություն շահառուն հասանելի ձևով, ինչպես աշխատանքային իրավունքների խախտման, այնպես էլ ընտանեկան բռնության դեպքերում երեխայի խնամակալության, ամուսնալուծության, ալիմենտի և այլ հարակից հարցերով հայցադիմումների կազմում, դատարանում ներկայացուցչության ապահովում։