Նոր մասնագիտությունների ձեռք բերման դասընթացներ

Կանանց իրավունքների տունը 2017թ․-ից մինչև 2023 թ․ սեպտեմբերի 30-ը 4868 անձանց տրամադրել է ծառայություններ, որից՝
3763՝ սոցիալական խորհրդատվություն
220՝ աշխատանք փնտրելու և մրցունակ ինքնակենսագրական կազմելու հարցով խորհրդատվություն
603՝ ընտանեկան բռնության հարցով խորհրդատվություն
461՝ իրավաբանական խորհրդատվություն
894՝ հոգեբանական խորհրդատվություն, թերապիաներ և դասընթացներ։

Կազմակերպության կողմից 2017-2023թթ․-ին իրականացված մի շարք տնտեսական հզորացման ծրագրերի շնորհիվ․
187 կանայք և աղջիկներ մասնակցել են տնտեսական հզորացման և բիզնես զարգացման դասընթացներին, որից՝

  • 131-ը ձեռք են բերել նոր մասնագիտություններ՝ գրաֆիկ դիզայն, սոցիալական մեդիա մարքեթինգ, վարսահարդարում, մատնահարդարում, խոհարարություն և հրուշակագործություն ոլորտներում:
  • 59-ը կարիքի հիման վրա ստացել են մասնագիտական գործիքներ:
  • 13-ը ֆինանսավորվել են մինչև 700․000 դրամի չափով և
    սկսել են իրենց բիզնես ստարտափերը։
  • 10-ին տրամադրվել է համայնքային զարգացման դրամաշնորհներ:

Ուրախ ենք փաստել, որ այժմ 110 կանայք և աղջիկներ տնտեսական հզորացման ծրագրերի և աշխատանք փնտրելու, ինքնակենսագրականներ կազմելու հարցով տրամադրվող խորհրդատվությունների շնորհիվ ձեռք են բերել աշխատանք և հասել են որոշակի ֆինանսական անկախության։

Հզորացման ծրագրերի հիմնական նպատակն է խթանել կանանց և աղջիկների տնտեսական հզորացումը՝ հնարավորություն տալով սովորել նոր մասնագիտություններ, հիմնել սեփական բիզնես ստարտափերը, ինչպես նաև նպաստել աշխատաշուկայում կանանց ներգրավվածությանն ու ֆինանսական անկախության ձեռքբերմանը: