Կանանց իրավունքների տունը պարբերաբար իրականացնում է ոչ ֆորմալ դասընթացներ՝ կանանց իրավունքների, ընտանեկան և սեռական բռնության, աշխատանքային իրավունքների, բուլիինգի, կանանց քաղաքական մասնակցության, ընտրական իրավունքի, վերարտադրողական առողջության ու իրավունքի և հարակից թեմաների վերաբերյալ, ինչպես նաև անգլերենի ուսուցման դասընթացներ։

Կազմակերպության հոգեբանի կողմից իրականացվում են հոգեբանական թերապիաներ՝ կավաթերապիա, արտթերապիա, մանդալաթերապիա, ակվատիպիա, նկարչաթերապիա և այլն, ինչպես նաև ծնողավարման և ինքնախնամքի վերաբերյալ դասընթացներ։