Post Image

Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի (CEDAW) շրջանակներում իրականացված գործողությունների վերաբերյալ Հայաստանի Կառավարության կողմից ներկայացված 7-րդ պարբերական զեկույցը կդիտարկվի Կոմիտեի 83-րդ նստաշրջանում, որը մեկնարկել է այսօր Ժնևում: Պետության կողմից կանանց իրավունքների ոլորտում իրականացրած գործողությունների մասին Կանանց ռեսուրսային կենտրոնը և իր գործընկեր կազմակերպությունները ներկայացրել են գրավոր տեղեկատվություն Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման կոմիտեին: Նստաշրջանի ընթացքում առանձին հանդիպումներ են նախատեսված Կոմիտեի անդամների և քաղաքացիական հասարակության, այդ թվում՝ մեր կազմակերպության ներկայացուցիչների հետ:

Պետության զեկույցը, ինչպես նաև ԿՌԿ-ի և գործընկերների զեկույցը կարող եք տեսնել՝ անցնելով հետևյալ հղումով👇https://bit.ly/3CkPUC0

Comments are closed.