Post Image

Մենք փնտրում ենք սոցիալական մեդիա մարքեթինգի մասնագետ։Եթե դուք սիրում եք ձեր մասնագիտությունը և հետարքրքված եք կանանց իրավունքների պաշտպանությամբ, ապա ժամանակն է համատեղելու։
Պարտականություններն են․- Պատրաստել գրառումներ, իրականացնել հրապարակումներ, պատրաստել ռիլեր՝ հայերեն և անգլերեն լեզուներով սոցիալական բոլոր հարթակներում (կայքէջ, ֆեյսբուք, ինստագրամ, լինքդին, յութուբյան ալիք)
– Պատրաստել կազմակերպության եռամսյակային լրաթերթը
– Պատրաստել պոստերներ, սոցիալական հարթակներում իրականացնել գովազդային արշավներ
– Պատասխանել էջի նամակներին
– Կազմել հրապարակումների ժամանակացույցը, անհրաժեշտության դեպքում մշակել մասնագիտական փաստաթղթեր
– Ներկայացնել բանավոր և գրավոր հաշվետվություն
– Հաստիքից բխող այլ գործառույթներ։
Պարտադիր պայմաններն են՝
– Բնակվի կամ տեղափոխվի Գյումրի քաղաք
– Գերազանց տիրապետի անգլերեն լեզվին
– Կիսի կազմակերպության արժեքները
– Լինի պարտաճանաչ ու նվիրված։
Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրականը, պորտֆոլիոն (առկայության դեպքում) և շարժառիթային/մոտիվացիոն նամակը կազմակերպության էլ․ հասցեին՝ womensrightshouse@gmail.com: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 077570870 հեռախոսահամարին։

Comments are closed.