Post Image

Հոկտեմբերի 3-ի դրությամբ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի կողմից փոխանցած տվյալների համաձայն Արցախից բռնի տեղահանվել է 100,617 մարդ, որից փաստացի գրանցվել է 91,918 անձ։ Ըստ վերջին տվյալների բռնի տեղահանված անձանցից 46,139-ը կանայք են, ավելի քան 27,000-ը՝ երեխաներ, 230-ը հղի կանայք են, իսկ 2000-ը՝ հաշմանդամություն ունեցող անձինք։

Արցախից բռնի տեղահանված խոցելի խմբերը հատկապես ունեն ավելի խորքային և շարունակական աջակցության կարիք։

Եթե բախվել եք բռնության կամ անհավասար վերաբերմունքի և ունեք իրավաբանական, սոցիալական կամ հոգեբանական աջակցության կարիք, կարող եք զանգահարել մեր շուրջօրյա թեժ գծին՝ 077 570 870։

Comments are closed.