Post Image

Հե՜յ, եկել ենք հրաշալի և սպասված հնարավորության մասին տեղեկացնելու։ Հիշու՞մ եք, որ այս պահին 30 տեղահանված անձինք սովորում են 7 տարբեր մասնագիտություններ։ Այժմ անցնենք մեր տնտեսական զորեղացման ծրագրի հաջորդ փուլին։ Ժամանակն է բիզնես հմտությունների զարգացման դասընթացների և գործիքների տրամադրման ենթադրամաշնորհների փակ կանչ հայտարարելուն։
Մեծ ուրախությամբ հայտարարում ենք ենթադրամաշնորհների փակ մրցույթ, որին կարող են դիմել միայն այս ծրագրին մասնակցող անձինք։
Ենթադրամաշնորհառուներից միայն 15-ը հնարավորություն կունենան ստանալ մասնագիտական գործիքներ՝ աշխատելու և ֆինանսական կայունություն ձեռքբերելու նպատակով։
Հայտին և դիմելու ընթացակարգին կարող եք ծանոթանալ այստեղ:
Դիմելու վերջնաժամկետը՝ փետրվարի 15։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 077 570 870 հեռախոսահամարին։
*Ծրագիրն իրականացվում է Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի աջակցությամբ։

Comments are closed.