Post Image

Հաջողությամբ անցկացրեցինք այս տարվա մեր չորրորդ ճամբարը։

Ճամբարի սկզբում Կանանց իրավունքների տան նախագահ Կարինե Դավթյանը ներկայացրեց կառույցի գործունեությունն ու ծրագրի նպատակները , այնուհետև ֆասիլիտատոր Անի Կոջոյանը ներկայացրեց օրվա քննարկվելիք թեմաները։

Երկօրյա ճամբարի ընթացքում բանախոսները խոսեցին առաջնորդության, քաղաքականության և արշավների, մարդու իրավունքների, մեդիագրագիտության, հաղորդակցության, քաղաքացիական ակտիվիզմի մասին։ Ճամբարի վերջին օրվա ընթացքում հոգեբանը խոսեց ինքնախանմքի կարևորության մասին և անցկացրեց կավաթերապիա։
Ճամբարի ավարտին ֆասիլիտատոր Անի Կոջոյանն ամփոփեց արդյունքները, իսկ Կանանց իրավունքների տան նախագահ Կարինե Դավթյանը հանձնեց ավարտական վկայականները։

Ծրագիրն իրականցվում է Տեղական Նախաձեռնությունների Կանադական Հիմնադրամի աջակցությամբ (#ՏՆԿՀ

Comments are closed.