Post Image

Մենք մեկնարկում մեկ այլ երկօրյա ճամբար, որի նպատակն է հզորացնել կանանց և աղջիկներին, ներառյալ բոլոր մարգինալացված խմբերի ներկայացուցիչներին, դարձնելով նրանց փոփոխություններ բերողներ և իրենց համայնքներում ակտիվ որոշումներ կայացնողներ՝ երկարաժամկետ նպատակ ունենալով ընդլայնել կանանց քաղաքական մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներում:
Ծրագրին կարող եք դիմել, եթե`
-18-35 տարեկան եք և բնակվում եք Շիրակի մարզում,
-ունեք կրթություն իրավաբանության, քաղաքագիտության և այլ հարակից ոլորտներում,
-հետաքրքրված եք կանանց քաղաքական մասնակցությամբ,
-ցանկություն ունեք լուծել համայնքային խնդիրներ և ներգրավվել որոշումների կայացման գործընթացներում։

Գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը:
Ճամբարի հետ կապված բոլոր ծախսերը կհոգա Կազմակերպությունը։Ճամբարը տեղի կունենա օգոստոս ամսին։
Դիմելու վերջնաժամկետը՝ 25.07․2023թ․
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 077 570 870 հեռախոսահամարին։
*Ծրագիրն իրականցվում է Տեղական Նախաձեռնությունների Կանադական Հիմնադրամի աջակցությամբ։

Comments are closed.