Post Image

Կանանց իրավունքների տան երեք ուղղություններից մեկը ընտանեկան/սեռական բռնության կանխարգելումն է, որի շրջանակներում տրամադրում ենք անվճար իրավաբանական, սոցիալական և հոգեբանական խորհրդատվություններ, ինչպես նաև կյանքին վտանգ սպառնալու դեպքում անցումային ապաստարան՝ ներառյալ բնակարանի վարձակալության, սննդի և հիգիենայի համար գումար։

2017թ․-ից մինչև 2023թ․-ի սեպտեմբերի 30-ը կազմակերպությունը վարել է ընտանեկան բռնության 603 դեպք, որից 446-ը դիմել են կազմակերպություն թեժ գծի, սոցիալական հարթակների, մասնագետների և այլ եղանակով, իսկ 157-ը՝ ուղղորդվել Շիրակի մարզի Ոստիկանության բաժինների կողմից։

Եթե ենթարկվել եք բռնության և ցանկանում եք ստանալ մասնագիտական խորհրդատվություն, ապա կարող եք զանգահարել մեր շուրջօրյա թեժ գծին՝ 77 570 870 հեռախոսահամարով։

Դուք այլևս մենակ չեք։

Comments are closed.