Post Image

Կանանց իրավունքների տունն այսօր Ախուրյան համայնքում էր:

Իրականացրել ենք ևս մեկ իրազեկման հանդիպում ընտանեկան բռնությունը, տեսակները, օրենդրական կարգավորումներն ու պաշտպանական մեխանիզմները թեմայով համայնքի կանանց և աղջիկների համար։

Խոսեցինք բռնության տեսակներից, իրավական կարգավորումներից, սոցիալական և հոգեբանական հետևանքներից և սիրով պատասխանեցինք հարցերին:Հանդիպումն անցկացրին կազմակերպության իրավաբան Կարինե Դավթյանը, հոգեբան Սերինե Մարտիրոսյանը և սոցիալական աշխատող Լիլիթ Մուրադյանը:

Ի դեպ, անվճար խորհրդատվություններ ստանալու համար կարող եք զանգահարել կազմակերպության թեժ գծին՝ 077 570 870 հեռախոսահամարով:

Comments are closed.