Post Image

Կանանց իրավունքների տունը հայտարարում է «Ընտանեկան բռնություն» թեմայով վերապատրաստումների մոդուլների մշակման մասնագետի մրցույթ։

Մրցույթը հայտարարվում է «Փոփոխելով ընտանեկան բռնության հարցերով օրակարգը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի և «Կանանց դեմ բռնության վերացման ՄԱԿ-ի հավատարմագրային հիմնադրամ» -ի հետ համատեղ։

Խնդրում ենք լրացնել գնային առաջարկը և ուղարկել womensrightshouse@gmail.com հասցեին PDF տարբերակով՝ ստորագրված և կնքված (կնիքի առկայության դեպքում) մինչև 2023թ.-ի օգոստոսի 10-ը ներառյալ։

Գնային առաջարկը կարող եք ներբեռնել այստեղից։

Մրցույթի տեխնիկական նկարագիրը և Կազմակերպության մասին հակիրճ տեղեկատվությունը կարող եք տեսնել այստեղ։

*Ծրագիրն իրականացվում է «Կանանց դեմ բռնության վերացման ՄԱԿ-ի հավատարմագրային հիմնադրամ» -ի և Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի հետ համատեղ։

Comments are closed.