Post Image

Այսօր մեր հոգեբանը 7-12 տարեկան երեխաների համար իրականացրել է խաղաթերապիա, որի ընթացքում խաղացել ենք բազմաթիվ ինտելեկտուալ խաղեր։

Խաղը մանկության ամենակարևոր բաղկացուցիչ մասն է, ժամանցի ձևը։ Այն օգնում է երեխային բացահայտել անձի հոգեվիճակը, մտածելակերպը, խառնվածքը, բնավորության գծերը, ինչպես նաև հաղթահարել շփման մեջ ունեցած դժվարությունները:

Ինտելեկտուալ խաղերն օգնում են երեխային ավելի արագ մտածել և կողմնորոշվել, արագ խոսել, ցույց տալ էմոցիաներ։ Ինտելեկտուալ խաղերի շնորհիվ երեխաները նաև զգում են հաղթանակի և պարտության կարևորությունը, սովորում, որ խաղի մեջ միայն հաղթանակներ չեն լինում․ պարտվելը ևս կարևոր է մարդու կյանքում, այն զարգացնում է անձի մոտ նպատակասլացություն:

Comments are closed.