Post Image

«Կանանց մասնակցության խթանումը քաղաքական և քաղաքացիական կյանքում» ծրագրի շրջանակում Շիրակի մարզի կանանց և աղջիկների համար կազմակերպել ենք ճանաչողական 2️⃣-րդ այցը:

Գյումրու համայնքապետարանի կին ղեկավարների հետ ծրագրի մասնակիցներն այսօր քննարկեցին, բարձրաձայնեցին իրենց հուզող համայնքային հարցեր, ինչպես օրինակ՝ տրանսպորտային համակարգի, փողոցային լուսավորության, մաքրության, աղբահանության, սոցիալական բնակարանների տրամադրման, հարակից այլ թեմաների վերաբերյալ խնդիրներ և ստացան համապարփակ պատասխաններ:

Ճանաչողական այցերի նպատակն է բարելավել և նպաստել երիտասարդ կանանց և աղջիկների ակտիվ ներգրավվածությունը ժողովրդավարական գործընթացներում՝ ճանաչողական այցերի, հանրային ֆորումների և ենթադրամաշնորհներների իրականացման, ինչպես նաև փորձի փոխանակման և կառավարման ընթացքում առաջացած խնդիրների և դրանց հաղթահարման ուղիների մասին ներկայացնելու միջոցով:

*Ծրագիրն իրականցվում է Ժողովրդավարության ազգային հիմնադրամի աջակցությամբ:

Comments are closed.