Post Image

Ահա և եկավ «Շիրակի մարզում կանանց քաղաքական մասնակցության բարձրացում՝ փոդքաստների, երիտասարդական ճամբարի, ֆիլմերի մրցույթի և հանրային ֆորումի միջոցով» ծրագրի ամփոփման ժամանակը։

Ֆորումի առաջին հատվածում ներկայացրեցինք ութ ամիսների ընթացքում կատարած աշխատանքները՝ փոդքաստների, կինոփառատոնի և ֆիլմի մրցույթի ընթացքում երեք հաղթած ֆիլմերի մասին արդյունքները։

Ֆորումն ամփոփեցինք ֆիլմերի ցուցադրությամբ և ոչ ֆորմալ քննարկմամբ՝ հնարավորություն տալով մասնակիցներին կիսվելու իրենց կարծիքներով և տպավորություններով։

Հիշեցնենք, որ ծրագիրն իրականցվում է Տեղական Նախաձեռնությունների Կանադական Հիմնադրամի աջակցությամբ։

Comments are closed.