Post Image

Մեր Կազմակերպության սոցիալական աշխատող Սիրարփի Միքայելյանը, ով ևս Արցախից տեղահանված է, տեսանյութում պատմում է Կազմակերպության գործունեության և իր հագեցած աշխատանքային առօրյայի մասին։
Հիշեցնենք, որ հոկտեմբեր ամսին Արցախից բռնի տեղահանված 51 ընտանիք (ընդհանուր՝ 260 անձ) ստացել են սոցիալական, իրավաբանական ու հոգեբանական խորհրդատվություններ, ինչպես նաև աշխատանք փնտրելու հարցով խորհրդատվություն, որի շնորհիվ 1 անձ ընդունվել է աշխատանքի և 1 տեղահանված սոցիալական աշխատակցի ընդունել է աշխատանքի։
51 ընտանիքից 32-ին տրամադրվել ենք հիգիենայի պարագաներ և վերմակներ։
Այս պահին կազմակերպությունը շարունակում է տրամադրել մասնագիտական խորհրդատվություններ և հիգիենայի պարագաներ Արցախից բռնի տեղահանված անձանց։
Նոր հնարավորությունների մասին կտեղեկացնենք շուտով։
Կազմակերպություն դիմելու և անհրաժեշտ ծառայություններից օգտվելու համար կարող եք զանգահարել 077 570 870 հեռախոսահամարին։
Կազմակերպության գործունեությանն աջակցելու համար կարող եք կատարել նվիրաբերություն մեր կայքի միջոցով։

Տեսանյութը՝ Ցայգ Հ/Ը

Comments are closed.