Post Image

Փետրվարի 2-ին տեղի ունեցավ մեր գործընկերոջ՝ Հ․ Հովնանյան հիմնադրամի աջակցությամբ իրականացվող 7 տարբեր մասնագիտությունների ձեռքբերման ծրագրի շրջանակներում 30 տեղահանված անձանց ուսուցման փուլերի միջանկյալ արդյունքների ամփոփումը, որի ընթացքում մեր ուսանողները ներկայացրեցին դեկտեմբերից մինչև փետրվար ամիսների ընթացքում յուրացրած նյութերը՝ գրավոր և բանավոր թեստերի, ինչպես նաև գործնական աշխատանքների միջոցով։
Մասնակիցների ոգևորվածությունն ու դրական արձագանքները փաստն էին այն բանի, որ շատ մոտ ենք մեր միասնական նպատակին, և վստահ ենք, որ առաջիկայում վերջիններիս հաջողության պատմություններով կկիսվենք ձեզ հետ։
Կազմակերպությունը մասնագիտությունների ուսուցման համար պատվիրակում է` TCO Gyumri-ին, Արտ սալոնին, Աստղիկ Կուրղինյանին, CreatOn Academy-ին, Nara Cake-ին, Մեղր և Բույս սրճարանին:

Comments are closed.