Post Image

Այսօր «Շիրակի երիտասարդության ներգրավում գենդերային դերերին և կարծրատիպերին մարտահրավեր նետելու գործում» ծրագրի շրջանակներում հերթական հանդիպումն անցկացեցինք Արթիկի Վ. Սամուելյանի մշակույթի տանը։

Դասընթացավարները անդրադարձ կատարեցին գենդերային անհավասարությանն ու դրա ազդեցությանը սոցիալական, տնտեսական և քաղաքական ոլորտներում, ինչպես նաև կարծրատիպերին որոնց բախվում են տանը, աշխատավայրում, կրթական և այլ համակարգերում։

Տեղեկացնենք, որ այս ծրագրի նպատակն է բարձրացնել Շիրակի մարզի երիտասարդների իրազեկվածությունն ու ներգրավել գենդերային անցանկալի նորմերի և մոտեցումների դեմ պայքարին՝ հնարավորություն տալով իրենց համայնքներում դառնալ փոփոխությունների դեսպաններ:

Ծրագիրն իրականցվում է ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ:

Comments are closed.