Post Image

2022 թ.-ին մեկնարկած կանանց քաղաքական մասնակցությանն ուղղված ծրագիրը շարունակելով սկսում ենք ամենամյա երիտասարդական ճամբարի հավաքագրումը:
Ծրագրի նպատակն է բարելավել երիտասարդ կանանց և աղջիկների ակտիվ ներգրավվածությունը ժողովրդավարական գործընթացներում՝ երիտասարդական ճամբարի, քաղաքական տուրերի, փոդքաստների, կոնֆերանսի, համայնքային նախաձեռնությունների ստեղծման և ենթադրամաշնորհային ծրագրերի իրականացման միջոցով:
Հաջողությամբ մասնակցած անհատներն ու խմբերը հնարավորություն կունենան դիմել և ստանալ 4 համայնքային զարգացմանն ուղղված ենթադրամաշնորհներից մեկը։
Ծրագրին կարող եք դիմել, եթե`

-18-35 տարեկան եք և բնակվում եք Շիրակի մարզում,
-ունեք կրթություն իրավաբանության, քաղաքագիտության և այլ հարակից ոլորտներում,

-հետաքրքրված եք կանանց քաղաքական մասնակցությամբ,
-ցանկություն ունեք լուծել համայնքային խնդիրներ և ներգրավվել որոշումների կայացման գործընթացներում։

Գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը։
Ճամբարը տեղի կունենա հունիս ամսին։
Դիմելու վերջնաժամկետը՝ 30.05․2023թ․
Ճամբարի հետ կապված բոլոր ծախսերը կհոգա Կազմակերպությունը։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 077 570 870 հեռախոսահամարին։
Ծրագիրն իրականցվում է Ժողովրդավարության ազգային հիմնադրամի աջակցությամբ:

Comments are closed.