Post Image

Մենք հայտարարում ենք կարճամետրաժ ֆիլմերի ստեղծման մրցույթ 18-35 տարեկան կանանց և աղջիկների համար։
Մրցույթի մասնակիցները կարող են ներկայացնել 3-15 րոպե տևողությամբ կարճամետրաժ ֆիլմեր կանանց առաջնորդության, քաղաքական մասնակցության և ժողովրդավարական կյանքում նրանց ներգրավման վերաբերյալ։
Ֆիլմերը պետք է լինեն հասկանալի, մոտիվացնող և նորարար։

Մրցույթը կգնահատվի ոլորտային ժյուրիի կողմից և կընտրվեն լավագույն 3 ֆիլմերը, այնուհետև կտարածվի առավել լայն հանրային հարթակներում պահպանելով հաղթողի հեղինակային իրավունքը։

Մրցույթին դիմելու համար անցեք հետևյալ հղումով:
Դիմելու վերջնաժամկետն է 2023 թվականի հոկտեմբերի 1-ը։

Մրցույթի արդյունքները կամփոփվեն երիտասարդական ֆորումի ընթացքում։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 077 570 870 հեռախոսահամարին։

Ծրագիրն իրականցվում է Տեղական Նախաձեռնությունների Կանադական Հիմնադրամի աջակցությամբ։

Comments are closed.