Post Image

Հունվարի 27-ին տեղի ունեցավ Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից իրականացվող «Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» ծրագրի փակման միջոցառումը, որին մասնակցում էր նաև Կոալիցիայի անդամ Կանանց իրավունքների տունը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ծրագրի արդյունքները և դրա շրջանակներում տրամադրված ենթադրամաշնորհները, որից մեկը ԿԻՏ-ի կողմից 5 կանանց և աղջիկների համար գրաֆիկ դիզայնի երակմսյա ուսուցման կազմակերպումն էր, որի ավարտից հետո բոլորին տրամադրվել է գրաֆիկական տաբլեթներ՝ տանից աշխատելու համար։ Ուրախությամբ կարող ենք փաստել, որ 5-ից 2-ն այս պահին աշխատում են և հասել են որոշակի ֆինանսական անկախության, իսկ մյուս 3-ը այժմ փնտրում ենք աշխատանք։

Հիշեցնենք, որ «Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» (2020-2022 թթ․) ծրագիրն իրականացվել է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։

Comments are closed.