Post Image

Շիրակի մարզպետարանի տեղեկացմամբ Շիրակի մարզում ավելի քան 3601 բռնի տեղահանված անձ է հաշվառվել։ Քանի որ մոտենում է ձմեռը, այս ընտանիքներին աջակցելու անհրաժեշտությունն ավելի հրատապ է դառնում: Հոկտեմբերի 6-ի դրությամբ Շիրակի մարզում կա 3601 բռնի տեղահանված անձ, որից 2249 անձ (578 ընտանիք) Գյումրիում է, 345 անձ (80 ընտանիք)՝ Արթիկում, 271 անձ (60 ընտանիք)՝ Աշոցքում, 301 անձ (88 ընտանիք) Անիում, 88 անձ (24 ընտանիք)՝ Ամասիայում, 347 անձ (85 ընտանիք)՝ Ախուրյանում։

Մարզի դպրոցներ այս պահին հաճախում է 321 աշակերտ՝ մեծ մասը Գյումրիում, նրանք բոլորը ապահովվել են գրենական պիտույքներով։ Առողջության առաջնային պահպանման օղակներում կցագրվել է 910 մարդ, 9 բուժառու ստանում է ստացիոնար բուժում։ Մարզում վերջերս ծնվել է 3 երեխա։

Կազմակերպությունը շարունակում է բռնի տեղահանված անձանց տրամադրել անվճար իրավաբանական, սոցիալական և հոգեբանական խորհրդատվություններ։

Բացի այդ, մենք իրականացնում ենք Արցախից բռնի տեղահանված 170 անձանց կարիքների խորքային գնահատում՝ հավաքագրելու վերջիններիս հրատապ և հեռահար կարիքները՝ համապատասխան աջակցություն տրամադրելու նպատակով։

Կարիքի գնահատմանը մասնակցելու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք զանգահարել մեր շուրջօրյա թեժ գծին՝ 077 570 870։

Կազմակերպության գործունեությանն աջակցելու համար կարող եք կատարել նվիրաբերություն։

Comments are closed.