Ուրախությամբ հայտնում ենք, որ հունվար-մարտ ամիսների ընթացքում Արցախից տեղահանված 25 կանանց և աղջիկների համար անցկացվել է 6 բիզնես դասընթաց հետևյալ թեմաներով՝

Հաճախորդների ներգրավում՝ սոցիալական կայքերի վարման (SMM) միջոցով։ Բրենդավորում(2անգամ)

Բիզնես ծրագիր գրելու հմտություն։ Բյուջեի կառավարում(2 անգամ)

Հաղորդակցման և բանակցային հմտություններ

Բիզնես վարելու խոչընդոտներն ու հաղթահարելու մեխանիզմները: Հարկային դաշտ

Հավատում ենք, որ դասընթացների արդյունքում ձեռք բերված հմտություններն ու գիտելիքները հիմք կհանդիսանան բազմաթիվ բիզնեսների և նախաձեռնությունների մեկնարկի:

Վստահ ենք, որ մեր մասնակիցների հաջողությունները շատ սպասեցնել չեն տալու։

*Հավելենք, որ դասընթացներն իրականացվել են Հովնանյան հիմնադրամի և Կանանց ռեսուրսային կենտրոնի աջակցությամբ։

Comments are closed.