Այսօր մեր հոգեբան Լաուրա Հարությունյանն անցկացրեց ինքնախնամքի վերաբերյալ դասընթաց կանանց և աղջիկների համար:

Կարևորելով հոգեկան աշխարհի ներդաշնակությունն ու հոգեկան առողջությունը՝ քննարկեցինք, թե ինչպես կարելի է բալանսավորել մեր առօրյան և լինել ներդաշնակ ինքներս մեզ հետ։

Մասնակիցները նաև ձեռք բերեցին հողակցման տեխնիկա, որով կկարողանան կառավարել տագնապային էմոցիաները և կենտրոնանալ ներկա պահի վրա: 

Սիրելի բոլոր, ավելի շատ ժամանակ ու էներգիա հատկացրեք ձեզ, ձեր խաղաղությանը ու առողջությանը։

Շնորհակալություն բոլոր մասնակիցներին։

Comments are closed.