Post Image

Իրազեկման դասընթացները երբեք շատ չեն լինում, այն էլ դպրոցներում: Մեր իրավաբան Կարինե Դավթյանն անցկացրեց «Գենդերային բռնության և ընտանեկան բռնության հիմքերը» թեմայով իրազեկման դասընթացը Շիրակի մարզի հետևյալ համայնքներում.
Հունիսի 26-ին Ախուրյանի թիվ երկու դպրոց -ում,
Հունիսի 28-ին Գյումրու թիվ հինգ դպրոց -ում,
Հունիսի 29-ին Ազատանի միջնակարգ դպրոց -ում։
Հանդիպումների ընթացքում անդրադարձ կատարվեց բռության տեսակներին, օրենսդրական կարգավորումներին և պաշտպանական մեխանիզմներին, ինչպես նաև առողջ և անառողջ հարաբերություններին։
*Ծրագիրն իրականացվում է Հայաստանում Չեխիայի դեսպանատան աջակցությամբ։

Comments are closed.