Post Image

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ այսօր մեկնարկել ենք համայնքային ակտիվ խմբերի հետ աշխատանքները։
Հանդիպման սկզբում Կազմակերպության նախագահ Կարինե Դավթյանը ներկայացրեց Կազմակերպությունը և ծրագրի փուլերը։
Այնուհետև մեր նախկին ենթադրամաշնորհառու Վարդուհի Ցոլակյան -ը կիսվեց Գետքում խաղահրապարակի կառուցման իր փորձով և հաջողություններով։
Առաջին հանդիպումն անցկացրեց Հերմինե Գասպարյանը, ով խոսեց «Համայնքային խնդիրների հավաքագրման մեխանիզմներ, լուծման ուղիներ, մշտադիտարկում։ ՏԻՄ օրենսդրություն» թեմայի մասին ու կիսվեց իր մեծ փորձով:
*Ծրագիրն իրականցվում է Ժողովրդավարության ազգային հիմնադրամի աջակցությամբ:

Comments are closed.