Սիրելի բոլոր, եկել ենք հիշեցնելու, որ  «Անտեսանելի ուժը» ծրագրի շրջանակներում մայիսի 24-26-ը նախատեսում ենք կազմակերպել եռօրյա ճամբար:

Ճամբարի ընթացքում ձեզ սպասվում են․

-Դասընթաց ընտանեկան և սեռական բռնության առանձնահատկությունների մասին,

-Հոգեբանական թերապիաներ՝ ինքնախնամքի, նոր միջավայրում ադապտացիայի և հուզական կայունության ձեռքբերման վերաբերյալ, ակվատիպիայի իրականացում, կավաթերապիա,

-Ֆեմինիստական ֆիլմի դիտում-քննարկում և այլ գործնական աշխատանքներ,

-Երեկոյան տաքուկ զրույցներ խարույկի ու թեյի շուրջ և այլ անակնկալներ:

Դիմել կարող են միայն Արցախից բռնի տեղահանված կանայք և աղջիկները։

Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել մասնակցության հայտը։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ 077 570 870։

*Նշենք, որ ծրագիրն իրականացվում է Կանանց Ռեսուրսային Կենտրոնի և Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (SIDA) աջակցությամբ։

Comments are closed.