Սիրելի բոլոր, եկել ենք տեղեկացնելու գործիքների տրամադրման դրամաշնորհների փակ կանչի մասին։

Մեր նպատակն է նպաստել բռնի տեղահանված կանանց և աղջիկների սոցիալական ինտեգրմանն ու ֆինանսական անկախության ամրապնդմանը, ինչպես նաև ապահով և վստահելի տարածքի ստեղծմանն ու հուզական վիճակի բարելավմանը։

Հավելենք նաև, որ դրամաշնորհի փակ կանչին կարող են դիմել միայն «Անտեսանելի ուժը» ծրագրին մասնակցող Արցախից բռնի տեղահանված 25 կանայք և աղջիկները։

Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել մասնակցության հայտն այստեղ։

Վերջնաժամկետը՝ մայիսի 5։

Նշենք, որ ծրագիրն իրականացվում է Կանանց Ռեսուրսային Կենտրոնի և Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (SIDA) աջակցությամբ։

Comments are closed.