Շարունակելով «Ընտանեկան բռնության առանձնահատկությունները» թեմայով դասընթացը՝ այսօր այցելել էինք Գյուլագարակի միջնակարգ դպրոց՝ հանդիպելու դպրոցի ուսուցչական կազմի հետ։

Մեր դասընթացավար Ստելլա Չանդիրյանը խոսեց ընտանեկան բռնության սահմանման, տեսակների և կանխարգելման մասին։ Թեմային տեսականորեն ծանոթանալուց հետո ուսուցիչները գործնական թիմային աշխատանքի ընթացքում հստակեցրին երեխաների հանդեպ կիրառված բռնության ցուցիչները և բռնության կանխարգելման տարբերակները:

Ընտանեկան բռնության օղակում ուսուցիչների դերը չափազանց կարևոր և որոշիչ է։

*Դասընթացն իրականացվել է «Կանանց դեմ բռնության վերացման ՄԱԿ-ի հավատարմագրային հիմնադրամի» շրջանակներում:

Comments are closed.