«Ընտանեկան բռնության առանձնահատկությունները» դասընթացի շրջանակներում այսօր Սպիտակի թիվ 2 հիմնական դպրոցում էինք։

Քննարկեցինք, թե ինչ դեր կարող են ունենալ ուսուցիչները այս ոլորտում, ինչպես կարող են արձանագրել և կանխել բռնության դեպքերը։ Իրավիճակային վերլուծությամբ հասկացանք, թե անչափահասների բնավորության ինչպիսի փոփոխություններ կարող են դիտվել և ինչ հաստատությունների է հնարավոր դիմել տվյալ դեպքերում։

Շնորհակալություն մասնակցության և ժամանակի համար։
Դասընթացն իրականացվել է «Կանանց դեմ բռնության վերացման ՄԱԿ-ի հավատարմագրային հիմնադրամի» շրջանակներում:

Comments are closed.