Այսօր Ախուրյան համայնքի Կրաշեն գյուղում ունեցանք իրազեկման հանդիպում՝ «Ընտանեկան բռնություն, տեսակներն ու պաշտպանական մեխանիզմները» թեմայով։

Մեր կազմակերպության նախագահ և իրավաբան Կարինե Դավթյանը խոսեց ընտանեկան բռնության առանձնահատկությունների և կանխարգելման միջոցների մասին։ Այնուհետև իրականացված գործնական աշխատանքն ավելի կիրառելի դարձրեց տեսական գիտելիքները։

Մեր հոգեբան Լաուրա Հարությունյանը պատասխանեց մասնակիցների հարցերին ծնողավարման և այլ կապակցված թեմաների վերաբերյալ։

Նշենք նաև, որ իրազեկման հանդիպումն իրականացվել է ԱՍՀՆ ծրագրի շրջանակներում։

Comments are closed.