Ապրիլի 15-ին իրականացվեց մեր կողմից հերթական ֆինանսավորումը ստացած ենթադրամաշնորհային ծրագրի՝ Ախուրյան համայնքի Բասեն բնակավայրում Կանանց ռեսուրսային կենտրոնի բացումը։

Կենտրոնն ուղղված է խթանելու այլընտրանքային կրթության հասանելիությունը Բասեն բնակավայրում: Այստեղ կանայք և երիտասարդները կկարողանան ստանալ գիտելիքներ տարաբնույթ ոլորտների վերաբերյալ։ Կենտրոնում կլինեն նաև հանրային լսումներ, խմբային քննարկումներ, բանավեճեր և այլ ինտերակտիվ միջոցառումներ։ 

Կանանց ռեսուրսային կենտրոնը լինելու է հարթակ, որտեղ համայնքի բնակիչները լսելի կդարձնեն իրենց ձայնը տարաբնույթ միջոցառումների շնորհիվ: Ինչպես նաև՝ կկարողանան քաղաքացիական հասարակական նախաձեռնությունների ձևավորման հիմնասյուներ դնել:

Շնորհակալություն՝ մեր ենթադրամաշնորհառուներ Գոհար Իսպիրյանին և Վարդուհի Ցոլակյանին, բոլոր կամավորներին ու աջակիցներին։

Հիշեցնենք, որ տվյալ ծրագիրն իրականացվում է Կանանց իրավունքների տան և Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։

Comments are closed.