Կարևորելով մանկավարժների և կրթական ոլորտի այլ ներկայացուցիչների դերը ընտանեկան բռնության իրազեկման և կանխարգելման հարցում՝ այսօր Տաշիրի թիվ 1 դպրոցում էինք։
Աշխատակազմի հետ քննարկեցինք ընտանեկան բռնության տեսակները, դրսևորման ձևերը և կանխարգելման միջոցները, որոնք կարող են կիրառվել մանկավարժների կողմից։
Հուսով ենք, որ հանդիպումը ինֆորմատիվ էր ու օգտակար։
Դասընթացն իրականացվել է «Կանանց դեմ բռնության վերացման ՄԱԿ-ի հավատարմագրային հիմնադրամի» շրջանակներում:

Comments are closed.