Post Image

Ուռաաա՜, Կանանց իրավունքների տունը 5 տարեկան է:

2017թ.-ից առ այսօր մենք մատուցել ենք ծառայություններ 3178 շահառուի, որից

• 311՝ իրավաբանական խորհրդատվություն

• 478՝ հոգեբանական խորհրդատվություն, թերապիաներ, դասընթացներ

• 2293՝ սոցիալական խորհրդատվություն, որից 154-ը՝ աշխատանք փնտրելու և գրագետ ինքնակենսագրական կազմելու հարցով խոհրդատվություն։

5 տարվա ընթացքում իրականացրել ենք տնտեսական հզորացման մի շարք ծրագրեր, որոնց շնորհիվ 178 կանայք և աղջիկներ մասնակցել են տնտեսական հզորացման և բիզնես հմտությունների զարգացման դասընթացներին, որից

• 122-ը ձեռք են բերել նոր մասնագիտություններ՝ գրաֆիկ դիզայն, վարսահարդարում, մատնահարդարում, խոհարարություն և հրուշակագործություն ոլորտներում

• 42-ը կարիքի հիման վրա ստացել են մասնագիտական գործիքներ

• 13-ը ֆինանսավորվել են մինչև 700․000 դրամի չափով և սկսել են իրենց բիզնես ստարտափերը։

Ուրախ ենք փաստել, որ այժմ 81 կանայք և աղջիկներ տնտեսական հզորացման ծրագրերի և աշխատանք փնտրելու, ինքնակենսագրականներ կազմելու հարցով տրամադրվող խորհրդատվությունների շնորհիվ ձեռք են բերել աշխատանք և հասել են որոշակի ֆինանսական անկախության։

Մեր թիմը համուզված է՝ անցնող տարիների գլխավոր ձեռքբերումը ձեր վստահությունն է, որը մեզ թույլ է տալիս հասնել առավել մեծ ու կարևոր փոփոխությունների կանանց իրավունքների պաշտպանության, իրազեկվածության բարձրացման, տնտեսական հզորացման և քաղաքական որոշումների կայացումը խթանելու գործում:

Դե, իսկ նոր ձեռքբերումները և նոր ծրագրերն առջևում են:

Comments are closed.