Post Image

Սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծվել է հերթական ռազմական ագրեսիան՝ Արցախի Հանրապետության դեմ, որը խախտում է միջազգային իրավունքի սկզբունքները և 2020 թվականի նոյեմբերի 9-ի ռազմական գործողությունների դադարեցման մասին Եռակողմ հայտարարության դրույթները։ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հաղորդած տվյալների համաձայն, խաղաղ բնակչության շրջանում կա 35 վիրավոր՝ 13 երեխա, 15 կին և 7 տղամարդ և 7 զոհ՝ այդ թվում կանայք և երեխաներ։

Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետությանը և միջազգային հանրությանն անհապաղ միջոցներ ձեռնարկել ադրբեջանական ագրեսիան կասեցնելու և աղետալի ռիսկերը կանխելու համար։

Ելնելով իրավիճակից տեղեկացնում ենք, որ սեպտեմբեր ամսին Կազմակերպության կողմից պլանավորված միջոցառումներն ու դասընթացները հետաձգվում են։

Comments are closed.